Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում. 1. Կալորիականություն – 281 կկալ

 

2. Սպիտակուցներ – 21.6 գ

 

3. Ճարպեր – 11.4 գ 4. Ածխաջրեր – 21.5 գ Բաղադրիչներ 1. Հազար – 1 փունջ 2. Լոլիկ – 1 հատ 3. Հավի կրծքամիս – 300 գ

 

4. Սպիտակ հաց – 6 կտոր

 

5. Սոուս «Կեսար» – ըստ ճաշակի

 

6. Կարագ – 2 ճ/գ

 

7. Սխտոր – 2 պճեղ

 

8. Պանիր պարմեզան – ըստ ճաշակի Պատրասման եղանակը 1. Լվանալ, չորացնել և մանրացնել հազարը, դնել սառնարանի մեջ: 2. Տաք տապակի մեջ դնել 1 ճ/գ կարագ: Լրիվ հալվելուց հետո կարագի մեջ ավելացնել շերտատված սխտորը: 3. Հավի կրծքամիսը կտրատել 1×3 սմ չափերի:

 

10 րոպե տապակել կարագի մեջ, բարձր կրակի վրա: Վերցնել կրակից: 4. Նույն տակապի մեջ ավելացնել ևս 1 ճ/գ կարագ և սխտորի 2-րդ պճեղը: Ոչ մեծ կտորների կտրատել հացը: Տապակել՝ մինչև կարմրելը: 5. Թասի մեջ լցնել հազարը, ավելացնել տապակած կրծքամիսը, կտրատած լոլիկը: Ավելացնել «Կեսար» սոուսը: Խառնել: Վերջում ավելացնել տապակած հացի կտորները, վրան պանիր քերել: