«Պատգամավորի թեկնածու Բազմասեր Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դաստիարակությունս թույլ չի տալիս, որպեսզի խորհրդարանական գործընկերոջս մեղադրեմ ստախոսության մեջ:
Հրապարակվող նյութերը, որոնք նշում են իմ անձի, ընկերների և հարազատ մարդկանց գործադրմամբ այս կամ այն բռնությունը, հետապնդում են մի նպատակ՝ գցել իմ վարկանիշը:
Ինձ երբեք թույլ չեմ տա ՝ հարազատ գյուղում, առավել ևս իմ օջախում լինի նման դեպք և հետո, արդեն իսկ եղած ընտրությունների արդյունքները ցույց են տվել, թե ո՛վ է հարգված և ընդունված, ո՛վ է ստախոս ու անարդար:
Ես՝ իմ թիմի հետ միասին, ամեն ինչ անելու եմ, որ մեր մարզում խորհրդարանական ընտրություններն անցնեն խաղաղ և ժողովրդավարական պայմաններում:
Հիշե՛ք,
«ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»» …
Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, իր հայրենի Փարպի գյուղում ծեծել է մեկին, ով հայտարարել է, թե քվեարկելու է «Դաշնակցության» օգտին։