«Օյինբազությունը, ստախոսությունը և թալանը ժողովրդին հասցրել են մի վիճակի, երբ տունը վառվում է, ոչ ոք չի հավատում: Ասում են, որ թշնամին խախտել է հրադադարը, հավատացող չկա: Ասում են, թե մեծ թվով զինվորներ են զոհվել, հավատացող չկա: Ասում են առաջնագծում թեժ մարտեր են գնում, էլի հավատացող չկա: Հայտնի խոսքը հիշեցի, որ ասում է' սուտ խոսողի տունը կրակ է ընկնում, ոչ-ոք չի հավատում: Հիմա մեղավորն ո՞վ է: Պարզ է' մեղավորը երկրում տիրող համատարած սուտն է»:


Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի տրամադրությունների մեջ են մեր հարևաններն այս պահին:

 

Արտյոմ Տոնոյան