Սև ու կանաչ թեյերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սիրելի ըմպելիք: Այդ թուրմերը կարելի է օգտագործել նաև որպես մազերի խնամքի միջոց: Կոնդիցիոներ փափուկ ու փայլուն վարսեր ունենալու համար

 

1 ճ.գ. կանաչ թեյին ավելացնել

 

2 բաժակ եռման ջուր և թողնել մոտ 30 րոպե թրմվի: Ստացված թուրմը քամել և դրանով մաքրաջրել վարսերը: Կանաչ թեյով այս կոնդիցիոները վարսերին մետաքսյա նրբությունն ու փոյլ կհաղորդի: Թուրմ մազաթափության դեմ Մազաթափությունից ազատվելու համար հարկավոր է 10 օր շարունակ ամեն օր մազարմատները մերսել թեյի թունդ թուրմով: Այն ոչ միայն կանխում մազաթափությունը, այլև խթանում է դրանց աճը: Թուրմ ճարպոտ վարսերի համար Կա մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը:

 

Հարկավոր է 1 բաժակ թունդ սև թեյին խառնել 1 բաժակ կաղնու կեղևի թուրմ և ստացված խառնուրդով ցողել մաքուր վարսերը (ցողելուղ հետո չլվանալ): Այս բաղադրատոմսը հարմար է մուգ մազեր ունեցողների համար, քանի որ դրանք կարող են մի փոքր գույն ստանալ: Վարսերի հարդարման միջոց 2 ճ.գ. սև թեյին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել և պատրաստի թուրմով թրջել վարսերը հարդարելուց առաջ: Այս դեպքում սանրվածքը շատ ավելի երկար թարմ տեսք կունենա: