Հաճախակի ուղեկցվող գլխացավերը հիմնականում լինում են սթրեսային վիճակում գտնվող մարդկանց մոտ: Լինում է, երբ սուր գլխացավի ժամանակ դեղահաբերն էլ չեն օգնում: Ի՞նչ պետք է անել, երբ ո՛չ դեղահաբերը, ո՛չ թուլացնող մերսումները գլխացավը չեն հանում: Natural-medicine.ru -ը հրապարակել է այն 6 մթերքները, որոնք օգտագործելու դեպքում կմոռանաք գլխացավի մասին: Եթե օրգանիզմում կալիումը բավարար չէ, ապա գլխացավերը դառնում են անխուսափելի: Շատերի սիրելի մթերքը' կարտոֆիլը, պարունակում է կալիում, որը անհրաժեշտ է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար:

 

Կարտոֆիլը հատկապես օգտակար է խորոված տարբերակով: Ձավարեղենը նույնպես օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է տալիս, ուստի շիլաները եւ չմարնեցրած ցորենի հացը պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում: Նրանում կա մեծ քանակությամբ ածխաջրեր, որոնք էներգիայի աղբյուր են հանդիսանում: Հացահատիկներում առկա գլյուկոզան անհրաժեշտ է ուղեղի բնականոն աշխատանքի համար: Մարդուն նյարդային համակարգն անհանգստացնում է, երբ օրգանիզմում կա վիտամին B-ի պակաս, որի արդյունքը տագնապեցուցիչ է, քանի որ ուղեկցվում է գլխացավով: Շնորհիվ սպանախի՝ դուք կազատվեք այդ խնդրից, քանի որ այս օգտակար բույսը ոչ միայն սնուցում է օրգանիզմը, այլեւ հանում է հոգնածությունը, ջղաձգությունը, իջեցնում է արյան բարձր ճնշումը, որը շատ կարեւոր է հիպերտոնիկ հիվանդների համար:

 

Շատերի սիրելի մածունը եւ բնական կաթնաշոռը հրաշքներ են գործում' ազատելով մարդուն գլխացավից: Կաթնամթերքը պարունակում է կալցի, այն կարգավորում է արյան ճնշումը, հանում է օրգանիզմի լարվածությունը եւ նվազեցնում գլխացավը: Քունջութի սերմերը հարուստ են վիտամին E-ով եւ մագնեզիումով, որը օգնում է հատկապես միգրենի ցավի ժամանակ: Ուտելով քունջութի սերմերը՝ դուք կարող եք աստիճանաբար ազատվել ձեզ անհանգստացնող ցավերից: Ավելի արդյունավետ է, երբ այն ուտում եք կաթնաշոռի հետ: Ըստ այս ցուցակի՝ վերջին մթերքը համարվում է նուշը: Որպեսզի ձեր անոթները միշտ նորմալ վիճակում լինեն, ապա պետք է հաճախ օգտագործեք նուշ: Նրանում պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը պատասխանատու է անոթային համակարգի ամրության եւ էլաստիկության համար: Մագնեզիումի պակասը օրգանիզմում բերում է նյարդային ջղաձգության: