Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ ունեն փոքրիկ գաղտնիքներ, որոնք իրենց կամքով երբեք չեն բարձրաձայնի։ Ներկայացնենք, թե որոնք են դրանք՝

 

1. Տղամարդիկ միշտ՝ անկախ իրենց ցանկության, զննում ու գնահատում են իրենց շուրջն առկա բոլոր կանանց։ Բայց սա դեռ չի նշանակում, որ նա ցանկանում է դավաճանել իր կնոջը։

 

2. Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ խուսափում են պարտավորություններից։ Հետեւաբար, նրանք առաջին հանդիպումից հետո չեն մտածում երեխաների եւ մեղրամսի մասին։ «Ես»-ի փոխարեն «մենք» ասելը պարտավորության զգացում է առաջացնում եւ վախեցնում նրան։ Տղամարդը շատ դժվարությամբ է օգատգործում այս բառը։

 

3. Սիրած էակից հանգստանալու համար տղամարդը չի կարող անկեղծորեն ասել, որ ցանկանում է մի քանի ժամ առանձնանալ, քանի որ զուգընկերուհին հաստատ սկանդալ է բարձրացնելու։ Դրա համար նա միշտ նշում է, որ գնում է ընկերոջ տուն՝ ֆուտբոլային խաղ նայելու։

 

4. Տղամարդիկ մշտապես զգուշանում են կին-վարորդներից։ Սակայն նա երբեք իր կնոջը չի ասի, որ վախենում է նստել նրա կողքին՝ ուղեւորի նստարանին, այլ ուշադրությամբ կհետեւեի ճանապարհին՝ միջադեպերից խուսափելու համար։