Նախընտրական այս շրջանում, երբ քաղաքական ուժերը սկում են իրենց քարոզչությունը, հիմնական շեշտադրումը,որ նրանց քարոզարշավներում նկատվում է, ատելությունն է լինում՝ ուղղված իշխանությունների դեմ. նրանք սկսում են խաղալ մարդկանց էմոցիաների հետ, սկսում նրանց հույսեր ներշնչել և այլն:Մի խոսքով՝գնում է խորը հոգեբանական խաղ,որին դիմադրել ոչ բոլորը կարող են:
Այն, ինչ առաջարկում է «Ծառուկյան» դաշինքը, սակայն, դուրս է՝ վերոհիշյալ տրամաբանությունից. դաշինքը հանդես է գալիս գլխավորապես գաղափարական-ծրագրային պայքարի դիրքերից,ինչը,պետք է խոստովանել,հույժ կարևոր իրողություն է: Քննադատել կարող են անխտիր բոլորը,բայց ահա երկրում առկա պրոբլեմների լուծման բանաձևը գտնելուն ոչ բոլոր ուժերն են ընդունակ. դաշինքը գտել է պրոբլեմների լուծման բանալին՝դրանով իսկ դառնալով միակ ու ամենառեալ այլընտրանքը գործող իշխանություններին ու ՀՀԿ-ին:
Բեգլար Դավթյան