INTERFAX.RU-ն հաղորդում է,որ ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր Պետդումայում "կառավարության ժամին"ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի մասկանցությամբ ամպագորգոռ հայտարարությամբ է հանդես եկել...


"Ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ...Նա ինձ անձամբ ասել է,որ Թուրքիան ապագայում կլքի ՆԱՏՕ-ն...Փաստացի արդեն ձևավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան միությունը,որի գոյությունը նպատակահարմար է ",-ասել է Ժիրինովսկին...


Միայն ծախված մարդը կարող է այսպես կտրուկ փոխել դիրքորոշումը որևէ հարցի շուրջ...Ժիրինովսկին,ով բավական լավ գիտի պատմությունը,երբևէ չի թաքցրել իր հակակրանքը Թուրքիայի և նրա հարավկովկասյան սատելիտ՝Ադրբեջանի նկատմամբ հիմա դարձել է Էրդողանի և Ալիևի մոսկովյան գլխավոր լոբբիստը...Անկարայի կողմից գնված այս արարածը սեփական կաշվից դուրս է գալիս,որ ապացուցի՝Թուրքիան ՌԴ-ի բարեկամն է...Նախկին ՊԱԿ-ի գործակալ Ժիրինովսկին գիտի,որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից դուրս չի գա...Լավագույն դեպքում այդ բանը տեղի կունենա,եթե ՆԱՏՕ-ն փլուզվի...
Էրդողանը փորձում է Թուրքիայի թշնամի և հակառակորդ երկրներում իր "տեղացի ներկայացուցիչներն" ունենալ...Նախընտրելի է,որ դրանք լինեն հանրությանը ծանոթ դեմքեր...ՌԴ-ում այդ դերակատարությունը ստանձնել է Ժիրինովսկին,ով հիմա ինչ-որ հիմարություններ մեջբերելով փորձում է հանրությանը համոզել,որ Էրդողանը Ռուսաստանի բարեկամն է...


Հիշեցնեմ,որ նույն Ժիրինովսկին ամիսներ առաջ ռուսաստանյան հեռուստաընկերությունների թոք-շոուներով ռուսասանցիներին ապացուցում էր,որ 2014 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի կործանումն Էրդողանի թշնամի՝Ֆ.Գյուլենի կազմակերպվածն է...Դա այն դեպքում,երբ ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Դավութօղլուն հպարտորեն հայտարարում էր,որ հենց նա է հրամայել խփել СУ-24-ը...Իսկ ՌԴ-ի գլխավոր լիբելալ ֆաշիստն էլ կոչ էր անում հայերին և քրդերին պատերազմի դուրս գալ Թուրքիայի դեմ...


Հ.Գ.Տեսնե՞ս Իրանում տեղյակ են,որ գոյություն ունի Ռուսաստան-Թուրքիա-Իրան միությունը...Համոզված եմ,որ այս ամենի հեղինակը Անկարան է,որն իր մանկլավիկների միջոցով այսպիսի լուրեր տարածելով մի քանի նպատակներ է հետապնդում...

 

Գագիկ Համբարյան