Մուգ շոկոլադն ունի մի շարք օգտակար հատկանիշներ: Եվ ահա այդ օգտակարություններին ավելանում է նաև խորը քունը: Շոկոլադը հարուստ է մագնեզիումով, որը կարևոր տարր է ''ներքին ժամացույցի'' բնականոն օգտագործման համար:
Այս մասին հայտնում են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Հետևաբար, ժամային գոտին փոխելու դեպքում շոկոլադի օգնությամբ կարող եք չփոփոխել Ձեր քնի ժամը: Ի դեպ, մագնեզիում պարունակում են նաև ընկույզը, ձուկը, լոբին, ձավարեղենը, ավոկադոն, յոգուրտը, բանանը և չրերը: