Ծառուկյան դաշինքի կողմից ներկայացրած 15 առաջնահերթ քայլերը լուրջ իրարանցում առաջացրին քաղաքական դաշտում: Իրենց քաղաքականության գիտակ համարող փորձագետները և գործիչները սկսել են անհիմն քննադատություններով պախարակել այս ավելի քան իրատեսական ծրագիրը, որը հավակնում է դառնալ երկրի սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման բանալին:

 

Փոխարենը օրվա իշխանություններին, ՀՀԿ-ին փնովեն, փնովում են նրանց, ովքեր փորձում են լուծում գտնել ստեղծված իրավիճակից: Ծառուկյան դաշի՞նքն է երկիրը անդունդի եզրին կանգնեցրել, թե՞ Ծառուկյան դաշինքն է օրեկան հարյուրավոր մարդկանց արտագաղթի համար հիմք տվել.

 

Մեղավորը իշխանություններն են, որոնք մատը մատին չեն խփում ստեղծված վիճակից ելք գտնելու համար: Քննադատության համար սխալ թիրախներ են ընտրված՝ դա միանշանակ է:

 

Արսեն Սանամյան