Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին
Այսօր տեղի է ունեցել ԱՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ՀԿՀ) հերթական նիստը, որը վարում էր ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
«Ըստ ընտրացուցակների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 818 քաղաքացիներ, որոնցից հանրաքվեին մասնակցել են 79 հազար 428-ը, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: «Կողմ» քվեարկածների թիվը 69 հազար 570 է, «Դեմ»-ինը՝ 7686, անճշտությունների չեն գրանցվել»,- ասել Ս. Արզումանյանը և նշել, որ ներկայումս ամփոփման աշխատանքներն են ընթանում:
Ս. Արզումանյանի խոսքով՝ հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին:
Վրեժ Հովսեփյան