Լոգարանի քրտնակալած հայելին հարկ է լինում անընդհատ մաքրել, քանի որ մեկ րոպե անց կրկին ոչինչ չի երևում:
Հայելին քրտնակալելուց պաշտպանելու համար զարմանալի մեթոդ:
Ձեզ անհրաժեշտ է միայն սովորական օճառ:
Սովորական օճառով հայելու մակերեսին քաշեք գծեր, ապա դրանք խնամքով շփեք փափուկ կտորով այնքան ժամանակ՝ մինչև այն ամբողջովին անհետանա:
Արդյունքում կստացվի փայլող հայելի, որը երկար ժամանակ չի քրտնի:
Իսկ երբ այն կեղտոտվի և կրկին սկսի քրտնել, ապա կրկնեք գործողությունը:
Նույն մեթոդը կարելի է կիրառել ձմեռը քրտնող ակնոցների դեպքում. կրկին մի քիչ օճառ քսեք ապակուն և փայլեցրեք:
Այս մեթոդը կարելի է օգտագործել նույնիսկ սուզալողի դիմակի վրա՝ ավելի հստակ տեսանելիություն ապահովելու համար: