Հաճախ ենք կրկնում, որ երբեմն հարկավոր է հետ հայացք գցել դեպի անցյալը՝ մեր սխալները հասկանալու, դրանցից սովորելու, պատմությունը հասկանալու համար: Այս լուսանկարները ցույց են տալիս, թե միաժամանակ ինչպիսի սարսափելի և բարի արարքներ է ընդունակ կատարել մարդ արարածը:

 

Բանտարկյալները՝ որպես թիրախներ

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը արդեն գործում էին մի քանի միջազգային օրենքներ՝ ուղղված պատերազմի ժամանակ գերի ընկածների իրավունքների պաշտպանությանը: Սակայն այդ օրենքները հաճախ անտեսվում էին պատերազմի մոլեգնման պահերին: Այս լուսանկարում սիկհ գերիները սպասում են իրենց մահվանը, որը պիտի գար ճապոնացիների ձեռքով: Չնայած որ բոլոր ազգությունների ներկայացուցիչներն էլ խախտել են գերիների վերաբերյալ օրենքները, պատմության մեջ ամենադաժանները, միևնույնն է, համարվում են ճապոնացիները:

 

Մի փոքր մարդկություն

Պատմության անգամ ամենամռայլ և դաժան ժամերին մարդկության և բարության կայծեր են եղել բոլորի մեջ: Եվ չնայած որ շատ գերիներ ու բանտարկյալներ տառապում էին մահվան հասնելու չափ, կային նաև այնպիսինները, որոնք վերջին վայրկյանին կյանքի իրավունք էին ստանում թշնամուց: Այդպիսի բախտի էլ արժանացել էր այս որբուկը, ում ամերիկացի զինվորը Սայպանի ճակատամարտից հետո փրկության ձեռք է մեկնում:

 

Հաստատուն վախ

Անդադար թվացող ռմբակոծությունների ժամանակ, որոնք փլատակների էին վերածում հազարավոր քաղաքներ, այն մարդիկ, որոնք ուղղակիորեն չէին վախճանվում, դրանից հետո մահի հաստատուն վախի մեջ էին մնում: Լուսանկարում բրիտանացի դպրոցականներն են՝ օդային հարձակման ժամանակ: Դժվար թե նրանց փայտե նստարանները կամ ձեռքերով պաշտպանությունը օգնեին փրկվել գերմանական ռումբից:

 

Ապաստարան են փնտրում

Ատոմային ռմբակոծությունների ժամանակ դպրոցականները հիմնականում թաքնվում էին իրենց գրասեղանների տակ, իսկ դրսում գտնվող մեծահասակները ստիպված էին լինում արագորեն փախչել դեպի ստորգետնյա կայարանները՝ իրենց մահանալու հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար: Չնայած որ այդ կայարանները համեմատաբար ամենաապահով վայրերն էին համարվում պաշտպանության համար, միևնույն է, ռումբերը երբեմն ընկնում էին այդ կայարանների ոչ խորը հատվածները:

 

Ամեն ինչ այնպես չէր, ինչպես թվում էր

Լուսանկարին նայելիս թվում է, թե կանգնած մարդուն՝ Ջորջս Բլայնդին գերմանացիները հիմա կգնդակահարեն: Սակայն դա ճշմարտությունը չէ: Գերմանացիները ուղղակի փորձում էին տեղեկություններ կորզել Բլայնդից, ով Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից էր: Երբ Բլայնդը հրաժարվեց տալ գերմանացիների ցանկացած տեղեկությունները, հրացանները իջան, նա ուղարկվեց համակենտրոնացման ճամբար և այնտեղ էլ անմիջապես սպանվեց: