Մեծ ծավալի ցավ ապրեցինք տեղեկանալով հայ ժողովրդի մեծ զավակ, մերօրյա արծիվ Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին։ Զարուհի Փոստանջյանն այն նվիրյալ հայորդիներից էր, որ ոչ մի վայրկյան չվարանեց անվարան պահպանել հայու պատիվը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նա այն բացառիկ հայրենանվեր պատգամավորն էր, որ հատուկ օրենքի նախագիծ մշակեց՝ Թուրքիայից պահանջելով Արևմտյան Հայաստանի օկուպացված տարածքները, ինչպես նաև ֆինանսական հատուցում հայու անմար տառապանքների համար։
Պատահական չէ, որ Թուրքիայի վերին օղակներում խուճապ էր առաջացել, իսկ որոշ տեղեկություններով Էրդողանն անձամբ էր հանձնարարել Թուրքիայի հատուկ ծառայություններին գտնել Փոստանջյանի նման անհատականության վտանգը չեզոքացնելու ձևը։ Ինչ իմանայինք, որ այդ գործում օգնության է գալու հարազատ կուսակցությունը։
Զարուհի, Դուք միշտ կմնաք որպես ամենասկզբունքային և խոհեմ, հաշվենկատ և հեռատես քաղաքական թագուհի։ Դուք միակն եք, որ հաստատակամորեն չշեղվեց հայու գենի ոգեղեն արժեքներից, որ իրական քայլ կատարեց դեպի պապենական երազներ՝ գրելով իր տեսակի մեջ բացառիկ օրենքի նախագիծը։ Ափսոսում ենք, որ թուրք ասկյարը ժամանակավոր հաջողեց, և Դուք չեք լինի նոր խորհրդարանում։
Թշնամին տեսնում է և ուրախանում, սակայն չարտագաղթեք, խնդրում ենք։ Մնացեք հայրենիքում։ Միասին շենացնենք մեր պապերի օրրանը։ Դուք լիովին վայելում եք մեր աջակցությունը։ Աստված Ձեզ պահապան։
«Կույս կանանց միություն» ՀԿ