Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որում հայտնել է «Ժառանգություն»-ը լքելու մասին:

 

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից, ծրագրից:

 

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

 

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակց ությանը: Միևնույն ժամանակ' բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը միասին անցած ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ: