Իմացեք հիվանդությունների պատճառները և ազատվեք դրանցից: Երբ փողոցում ձյունը խառնվում է անձրևի հետ, մեր ինքնազգացողությունը վատանում է, և աշխատունակությունը նվազում: Մի եղեք անտարբեր Ձեր առողջության նկատմամբ, ուշադրություն դարձրեք վիտամինների պակասի այսպիսի նշանների վրա' Ճաքեր բերանի անկյուններում Երկաթի, ցինկի և B խմբի վիտամինների պակասի հետևանք, օրինակ'նիացին (B3), ռիբոֆլավին (B2) կամ B12: Դեմքի վրա կարմիր ցան, որն ուղեկցվում է մաշկի թեփոտմամբ և մազաթափությամբ: Դա տեղի է ունենում վիտամին B7-ի պակասի պատճառով: Սպիտակ և կարմիր գույնի բշտիկացան (հիմնականում այտերի, կոնքերի և նախաբազուկների վրա): Պատճառը ճարպաթթուների, A և D վիտամինների պակասն է:
Մարմնի տարբեր մասերում ծակոց կամ թմրում: Այս նշաններն ի հայտ են գալիս B խմբի վիտամինների պակասից, ինչպիսիք են ֆոլիային թթուն (B9), B6 և B12: Ոտքերի մատներում, սրունքներում և մեջքում ուժեղ ծակող ջղաձգություններ: Մագնիումի, կալցիումի և կալիումի պակաս: Հիվանդություններ, որոնք առաջանում են վիտամինների, մակրո և միկրոէլեմենտների պակասի պատճառով, ինչպես նաև սննդակարգում տարատեսակ չարաշահումների դեպքում: Մազաթափություն'ցինկի, սելենի, երկաթի, կալցիումի C, E, F, H, B1, B8 պակասից, աղի, ճարպերի և թմրանյութերի չարաշահումից:
Տեսողություն'A, B2, B6, ցինկի, սելենի պակասից, շաքարավազի, նիկոտինի չարաշահումից: Կարիես, զոբ' ֆտորի, A, C, D վիտամինների պակասից: Օստեոխոնդրոզ' E, A վիտամինների, մագնիումի, պղնձի, սելենի պակասից: Կաթնագեղձի քաղցկեղ' D, E, B1 վիտամինների պակասից, ինչպես նաև ճարպերի չարաշահումից: Սրտի, թոքերի հիվանդություններ' B3, B8, A, E, C վիտամինների, կալիումի, ցինկի, սելենի, ծծումբի պակասից, նիկոտինի, բանեցրած գազերի չարաշահումից:
Լյարդի հիվանդություն, ստամոքսի քաղցկեղ' B1, B3, B9, E վիտամինների, մագնիումի, ֆոսֆորի, երկաթի պակասից, ալկոհոլի, նիկոտինի, թմրանյութերի չարաշահումից: Թոքերում քարեր, մաղձի քարեր' C, F վիտամինների, նատրիումի պակասից, աղի, կծու և տապակած սննդի չարաշահումից: Շաքարախտ' B3, B5, C, E վիտամինների, ցինկի,մոլիբդենի պակասից, շաքարի, ճարպերի, սպիտակուցների, ալկոհոլի չարաշահումից:
Իմպոտենցիա, ուղիղ աղիքի քաղցկեղ' B1, B5, C, E վիտամինների պակասից, շաքարի, ճարպերի, սպիտակուցների, ալկոհոլի չարաշահումից: Մկանային ցավեր'H վիտամինի, կալիումի, նատրիումի, երկաթի, կրեմնիումի պակասից, շաքարի, ճարպերի, սպիտակուցների, ալկոհոլի չարաշահումից: Հոդացավեր'A, E, C, B5, B6 վիտամինների, պղնձի, սելենի, ֆոսֆորի պակասից, շաքարի, ճարպերի, սպիտակուցների, ալկոհոլի չարաշահումից: Օստեոպորոզ' A, E, C, B9, B12, կալցիումի, ֆտորի, ցինկի, պղնձի, մարգանի պակասից: Օստեոմալացիա' D, E վիտամինների, մարգանի պակասից: Արթրիտ' B1, B3, B6, C, E վիտամինների, պղնձի, ծծմբի, սելենի պակասից: Անեմիա (սակավարյունություն)' E, B1, B3, B6, B9, B12 վիտամինների, երկաթի, մագնիումի, պղնձի, ֆոլիային թթվի պակասից, շաքարի, ճարպերի, սպիտակուցների, ալկոհոլի չարաշահումից: