Ընտրությունները բնական, անհրաժեշտ և անխուսափելի երևույթ են պետության կառավարման համակարգի հաստատման ու շարունակականությունն ապահովելու գործում: Ինչպես օրգանիզմում՝ ցանկացած կարևոր ֆունկցիոնալ օրգան:


Ինչպես սրտի բաբախումը, ինչպես թոքերի աշխատանքը, ինչպես արյան շրջանառությունը:
Տարօրինակ են այն արտահայտությունները, որոնք դեմ են արտահայտվում ընտրությունների անցկացմանը: Իբրև ի՞նչ: Ընտրություն չլինի՞: Բա ի՞նչ լինի: ԱԺ-ն մնա այն կազմով՝ ինչ կա՞, թե խորհրդարան չունենանք: Դա նույնն է, որ ասեք թող արյունը օրգանիզմում չշրջանառվի, թող սիրտը չբաբախի, թող թոքերը չշնչեն ու չարտաշնչեն:

 


Փոխանակ գլուխը ցավալու ժամանակ մտածեք գլխացավը բուժելու համար ճիշտ դեղամիջոց գտնելու մասին, առաջարկում եք գլուխը հեռացնել: Այ քեզ փանջունիական քաղաքագիտություն ...

 

Արթուր Եղիազարյան