Այս տղամարդու նենգ մտադրությունները բացահայտվեցին պատահականորեն, երբ նա նամակը վարձու մարդասպանին ուղարկելու փոխարեն ուղարկեց իր նախկին գործատուին:
Ինչպես պարզ է դարձել, Վաշինգտոնի բնակիչ Ջեֆ Լայթլը ցանկացել է Շեյն անունով վարձու մարդասպանին գրել, ում նա վարձել է իր կնոջն ու 4-ամյա դստերը սպանելու համար: Այդպիսով նա հույս է ունեցել ստանալ կյանքի ապահովագրության համար նախատեսվող 1.5 միլիոն դոլարը:
Բարեբախտաբար, նա սխալվել է ու նամակը ուղարկել իր նախկին գործատուին, ով առանց հապաղելու դիմել է ոստիկանություն:
Նամակի մեջ մոտավորապես հետևյալ բովանդակությունն է եղել.
«Բարև, Շեյն։ Ո՞նց ես: Հիշու՞մ ես, ասացիր, որ կարող ես օգնել սպանել կնոջս: Ես պատրաստվում եմ օգտվել քո առաջարկից»
Որպես վարձատրություն նա մարդասպանին խոստացել է ապահովագրությունից սպասվող գումարի կեսը: