Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ բացի իրենից կտեսնեք նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին եւ «Կյանք ու կռիվ» ֆիլմից սիրված դերասան Սամվել Թադեւոսյանին: Դերասանուհու գրառումից պարզ է դառնում, որ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի գլխավոր դերերում ինքն ու Սամվելն են լինելու:
«Սկսեցինք:) Մեծ հաճույք է լավ ու որակով դերասանների հետ խաղալը։ Հաստատ մի նոր բան՝ անկախ ունեցածդ փորձից, կսովորես»,-գրել է դերասանուհին` ակնարկելով, որ նկարահանման մասին նոր բացահայտումները շարունակելի կլինեն: