Ադրբեջանի ղեկավարության կողմից նախաձեռնված այցելությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու այն հատված, որտեղ անմիջականորեն ընթացել էին ապրիլյան ռազմական գործողությունները, կազմակերպվել էր երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մասնակցության ապահովման նկատառումներով.

 

Կազմակերպված այս միջոցառմանը չէր մասնակցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ինչը հատկապես ՌԴ դեսպանի մասնակցության ֆոնի ներքո Բաքվի քաղաքական հրահանգով տեղեկատվական նպատակներով բավական հմուտ կերպով կարողացան օգտագործել երկրի լրատվամիջոցները.

 

Չի բացառվում, որ Բաքվի իշխանությունները արհեստականորեն խափանել են միջոցառմանը ԱՄՆ դեսպանի մասնակցությունը. Նպատակը մեկն է' ընդգծելով ՌԴ դեսպանի մասնակցության հանգամանքը' հրահրել հայաստանյան հասարակական-քաղաքական որոշակի շրջանակներում հակառուսական տրամադրություններ և խոշոր հաշվով լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

 

Կարեն Վերանյան