Դա կախված է նրանից, որ ոտնաթաթերի հատվածում գրեթե չկան հյուսվածքներ, իսկ մկանները շատ քիչ են: Այդ պատճառով ցուրտ եղանակին, եթե ոտքերին չկա տաք կոշիկ, դրանք դառնում են սառը' մեծ ջերմարձակման պատճառով: Որոշ մարդկանց մոտ ոտքերը սառում են ոչ միայն ցուրտ եղանակին, այլև տաք օրերին նույնպես:

 

Ինչու՞ է այդպես լինում և ինչ անել այդ պարագայում: Պատճառներից կարող են լինել. Վեգետո-անոթային դիստոնիա. Այս պայմանական ախտորոշումը կարելի է դնել մոտ 80% մարդկանց: Սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդային համակարգի աշխատանքի աններդաշնակությունը բերում է անոթների և ներքին օրգանների կենսունակության կարգավորման խախտման, ինչը հաճախ պահանջում է բուժում: Ցածր զարկերակային ճնշում. Մրսող վերջույթները հաճախ հանդիպող խնդիր է հիպոտոնիկների մոտ: Ցածր զարկերակային ճնշման ժամանակ արյան շրջանառությունը դանդաղում է, այդ պատճառով դրանք մրսում են: Հիպոտիրեոզ. Վահանաձև գեղձի գործունեության նվազման պարագայում օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները: Այդ պատճառով հիպոտիրեոզի դեպքում լինում է մշտական հոգնածություն և մրսելու զգացողություն: Մարմնի կազմվածք. Հաճախ ոտքերը մրսում են ասթենիկների մոտ՝ նիհար մարդկանց, նեղ կրծքավանդակով: Նրանց մոտ սիրտը փոքր չափսի է և չի կարող ապահովվել նորմալ արյան շրջանառություն: Երկաթի պակաս, անեմիա. Այս հիվանդության ժամանակ նկատվում է հիպոկսիա: Հյուսվածքները, այդ թվում նաև անոթային, բավարար քանակության թթվածին չեն ստանում, ինչի պատճառով վերջույթները մրսում են: Հելմինտոզ. Աղեստամոքսային համակարգի մակաբույծները տոքսիններ են արտանետում, որոնք ազդում են անոթների կենսունակության վրա: Ծխելը. Հայտնի է, որ նիկոտինը ընդունակ է հանգեցնել անոթների սպազմի: Անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ. Խոլեստերինային գնդիկները խոչընդոտում են արյան նորմալ հոսքը: Մեջքի հիվանդությունը. Ոտքերը կարող են մրսել օստեոխոնդրոզից, մասնավորապես նյարդային վերջույթների սեղման դեպքում, ինչը բերում է վերջույթների մրսելուն: Որպեսզի դաժան ձմեռը չանդրադառնա ձեր առողջության վրա, կարևոր է ճիշտ հագնվել: Դա առավել ևս վերաբերում է նրանց, ում աշխատանքը երկար ժամանակով փողոցում լինելու հետ է կապված: Ի՞նչ անել, եթե մրսում են ոտքերը Եթե դուք նկատել եք, որ նույնիսկ տաք եղանակին ձեր վերջույթները մրսում են, ավելի լավ է դիմել բժշկի՝ պատճառը պարզելու համար:

 

Վերացնելով պատճառը՝ դուք կազատվեք մրսող ոտքերի խնդրից: Ահա մի քանի խորհուրդ այն մարդկանց համար, ում ոտքերը հաճախ մրսում են. Մարզեք անոթները. Դրա համար հիանալի կսազեն կոնտրաստային ընթացակարգերը՝ կոնտրաստային ցնցուղը կամ ոտքերի դնելը մեկ սառը, մեկ տաք ջրի մեջ: Օգտակար են նաև շոգեբաղնիքները և բաղնիքները: Սպորտով զբաղվեք. Ստիպեք ձեզ ամեն օր ֆիզիկական վարժություններ անել: Կարող եք զբաղվել վազքով, աէրոբիկայով, արագ քայլքով, լողով, հեծանվասպորտով և այլն: Փորձեք ազատվել վնասակար սովորություններից. Ինչպես նշվել է նիկոտինը հանգեցնում է անոթների սպազմի, նույնը անում է ալկոհոլի և սուրճի չարաշահումը:

 

Ճիշտ սնվեք. Տարվա ցուրտ եղանակին հաճախ օգտագործեք յուղոտ ծովային ձուկ: Ցածր հեմոգլոբինի պարագայում նախապատվությունը տվեք երկաթ պարունակող մթերքներին՝ միս, հնդկաձավար, կակաո: Վահանաձև գեղձի լավ աշխատանքի համար հարկավոր է յոդ, որը պարունակում է ծովակաղամբի, ծովային աղի, ձկնեղենի մեջ: Պահպանեք խմելու հաշվեկշիռ. Բավարար քանակի ջուր խմեք: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ինչից ավելի տաք է լինում: Ճիշտ կոշիկ ընտրեք. Չարժե կրել կիպ կոշիկ, առավել ևս՝ ձմռանը: Ոտքը կոշիկի մեջ պետք է ազատ զգա: Եթե այնտեղ մի քիչ տարածք կա, ոտքն ավելի դանդաղ է սառում: Կոփվեք. Գարունը և ամառը համապատասխան պահ է կոփվելու ընթացակարգերի համար: Սկսեք օդային լոգանքներից, աստիճանաբար անցնելով շփումների, իսկ այնուհետև՝ ջրային ողողումների: Այդ կերպ դուք ոչ միայն կլավացնեք անոթների կենսունակությունը, այլև կբարձրաձնեք ձեր դիմադրողականությունը: