Քրոնիկական հոգնածությունը ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Steptohealth.ru կայքը գրում է, որ, եթե այս խնդիրը նաև ձեզ է անհանգստացնում, կարող եք փորձել գազարից և սխտորից պատրաստվող այս միջոցը։ Այս մթերքները կօգնեն ձեզ հոգ տանել առողջության մասին։ Գազարը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է։
Օրվա ընթացքում 1 բաժակ գազարի հյութն օրգանիզմը հագեցնում է հակաօքսիդանտների անհրաժեշտ քանակով, վիտամիններով, մասնավորապես՝ A, C, K, B8, B9, թթուներով և այնպիսի հանքանյութերով, ինչպիսին են կալիումը, երկաթը։ Այն բազմաթիվ հակաբակտերիալ նյութեր է պարունակում, որոնք խթանում են իմունային համակարգը։ Այն կարգավորում է նյութափոխանակությունը, առողջացնում օրգանիզմը, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սխտորը լավագույն պաշտպանությունն է բազմաթիվ հիվանդություններից։
Այն մի խումբ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ վիտամիններ C, B, հանքանյութեր՝ ֆոսֆոր, ցինկ, երկաթ, ինչպես նաև՝ սպիտակուցներ։