Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով լիկվիդացվել է երկրի տրանսպորտի նախարարությունը,որը միավորվել է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը...Նորաստեղծ "հսկա" նախարարության ղեկավար է նշանակվել 38-ամյա Ռամին Գուլուզադեն...
Այս ամենը տարօրինակ չէր լինի,եթե չլիներ մեկ հանգամանք...Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունն արդեն 15 տարի է ղեկավարում էր Ալիևների ընտանիքի ամենամոտ մարդկանցից մեկը՝Զիա Մամեդովը,ով ժամանակին համարվել է Հեյդար Ալիևի հավատարիմ ծառաներից մեկը...Ադրբեջանական ընդդիմությունը Զիա Մամեդովին մեղադրում է բազմաթիվ հանցագործությունների մեջ և հատկապես նրա կողմից ղեկավարվող կառույցների անսահմանափակ թալանի մեջ...Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Զիա Մամեդովը համարվել է երկրի երկրոդ հարուստ մարդը՝10-12 միլարդ դոլլար կարողությամբ...Զիա Մամեդովի որդին՝Անար Մամեդովը երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում կորդինացրել է հակահայկական քարոզչությունը և ակտիվ զբաղվել Բաքվի շահերի լոբբինգով...ԱՄՆ-ում Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Բաքվի մամուլը հպարտորեն նշում էր,որ Անարը սերտ կապեր ունի ԱՄՆ նորընտիր նախագահի ընտանիքի հետ՝հրապարակելով Անարի և Թրամփի դստեր՝Իվանկայի համատեղ լուսանկարները...Ամերիկյան մամուլի տեղեկություններով Բաքվի արդեն նախկին Trump Tower-ի սեփականատերը հենց Զիա և Անար Մամեդովներն են..
Հատկանաշական է այն,որ Ադրբեջանի սուլթանը շատ դժվարությամբ է ձերբազատվում սիրելի հայրիկի կադրերից,քանի որ լինելով չշփվող,մեծամիտ և կասկածամիտ Իլհամը չի կարողացել ստեղծել սեփական թիմը...Իլհամ Ալիևին շրջապատող գրեթե բոլոր ազդեցիկ գործիչները՝նախագահի աշխատակազմի ղեկավարը և նույն այդ աշխատակազմի շատ աշխատակիցներ,Ադրբեջանի վարչապետը,Բաքվի քաղաքապետը,կառավարության շատ նախարարներ և այլն Ադրբեաջնի սուլթանին ժառանգաբար անցել են իր հորից...Սակայն վերջին շրջանում Իլհամը սկսել է ցուցաբերել ակտիվություն և փորձում է ինքնուրույն կադրային քաղաքականություն վարել...
Արդեն մեկ տարուց ավել է ալիևյան ԶԼՄ-ներն աչքի էին ընկնում հակամամեդովյան հոդվածներով...Վերջին շրջանում Իլհամ բաբան նաև Մամեդովից խլեց մի քանի մենաշնորհներ,որոնք նա ձեռք էր բերել Հեյդարի օրոք...Ալիևը երկար ժամանակ է այսպիսով հասկացնում էր Մամեդովին առանց վայրիվերումների հեռանալ...Սակայն Զիա Մամեդովը իրեն դրել էր չհասկացողի տեղ...Իլհամ էլ ավելի լավ բան չէր էլ կարող մտածել,որ չվիրավորի հայրիկի ընկերոջը...Նա ոչ թե Անար Մամեդովին աշխատանքից ազատեց,այլ լիկվիդացրեց այդ աշխատատեղը՝ինքնըստինքյան դուրս թողնելով վերջինիս կառավարության կազմից...
Գագիկ Համբարյան