Դիտեցի Հենրիկի հարցազրույցը BBC-ին: Հայաստանը ներկայացվեց և ցուցադրվեց որպես ծանր պայմաններում ապրող, Ադրբեջանի հետ պատերազմող երկիր․․․ Հասկանում եմ, մեր հրաշք տղայի մղումը մեկ անգամ ևս բարձրաձայնել մեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր։


Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է, պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ։ Եվ այս ամենը համեմվեց մեր անճոռնի բազմահարկերից կախված լվացքներով, չգիտես որտեղից հայտնված որբ ու անտեր երեխաների դեմքերով, տանկերի, ԲՏՌ-ների ու զենքի ցուցադրմամբ։


Հեչ տեղը չէր, դեպքը չէր, ձևը չէր։ Հատկապես մեր հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ տարածք՝ վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր՝ այստեղ ապրող մարդկանց ոգով և ձեռամբ: