Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը(ANRO) դիմել է ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարելով, որ իրենք ադրբեջանցի են և ոչ'իրանցի։
ANRO–ի մամուլի խոսնակ Բաբեկ Չելեբիանլըն հայտարարել է, որ «Հարավային Ադրբեջանի բնակիչները համարում են, որ իրենք Իրանի մաս չեն և մեղադրում են իրանական ռեժիմին հետապնդումների ու խտրականության մեջ»։ANRO–ի ներկայացուցիչը Թրամփին բողոքել է իրանական ռեժիմից, որն «իրականացնում է արաբաֆոբիայի, հակաթյուրքիզմի քաղաքականություն»։
ANRO–ն ստեղծվել է 2006թ.–ին։
Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» անջատողականությունը նոր երևույթ չէ և Իրանի արտաքին հակառակորդներն ու աշխարհաքաղաքական մրցակիցները շատ հաճախ են փորձում օգտագործել Իրանի ազգային–էթնիկ, կրոնական բազմազանությունն'այդ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և Իրանը մի քանի մասերի բաժանելու նպատակով։
Տարբեր ուժեր'Իսրայելը, Սեուդյան Արաբիան, Թուրքիան փորձել են իրենց հատուկ ծառայությունների միջոցով աջակցել քրդական, արաբական, ադրբեջանական անջատողականությանը'դրանով թուլացնելով Իրանին ու փորձել շեղել Թեհրանի ուշադրությունը Իսրայելից, Սաուդյան Արաբիայի շիաների խնդիրներից դեպի ներքին խնդիրներ'ստեղծել ներքին «թեժ կետեր», ինչն էլ, ըստ հակաիրանական կոալիացիայի'ԱՄՆ–ը, Իսրայել, Ծոցի երկրներ, Թուրքիա, ռազմավարության պետք է էթնիկ–կրոնական սահմաններով կազմաքանդեր Իրանն ու այն վերածել յուրօրինակ «Իրաքի»։
Իրանը շատ խիստ ու կտրուկ է արձագանքում այդպիսի երևույթների'տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները անպատասխան չեն մնում։ Այս կազմակերպության' ANRO, Թրամփին ուղղված «մեսիջները» խոսում են այն մասին, որ Թրամփի նոր «հակաիրանական» և խիստ իսրայելամետ դիրքորոշումը փորձում են օգտագործել ԱՄՆ–ից ֆինանսական,հետագայում նաև ռազմա–քաղաքական աջակցություն ստանալու համար։
Այսպիսի կազմակերպություններին կարող է ոչ բացահայտ աջակցություն ցույց տալ նաև Ադրբեջանը'ոչ իշխանությունների, այլ այսպես կոչված ազգային ճակատների ու ազգայնական շրջանակների շուրթերով։
«Հարավային Ադրբեջանում» կամ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտագնության ու պետականությանը։ Իրանից «կտրվելու» և թուրքերով նաև հարավից'Մեղրիից այս կողմ, շրջապատվելու դեպքում ՀՀ–ը հայտնվում է լիակատար բլոկադայի մեջ'չմոռանանք, որ Վրաստանում , ՀՀ–ին սահմանակից Քվեմո–Քարթլիում էլ կոմպակտ բնակվում են ադրբեջանցիները'հենց այդ շրջաններով են անցնում ՀՀ–ը արտաքին աշխարհի հետ կապող ենթակառուցվածքները։
Այդ պատճառով, Երևանի համար Իրանի տարածքային ամբողջականությունը նույնքան կարևոր պետք է լինի, ինչքան ՀՄ–ի տարածքային ամբողջականությունն ու այդպիսի կազմակերպությունների հայտարարությունների դատապարտումը նույնպես դրականորեն կազդի հայ–իրանական հարաբերությունների ու ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու տեսլականի վրա։
Արտյոմ Բալասանով