Այսօր՝ 2017թ. փետրվարի 12-ին, հրապարակվեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրության արդյունքները։

Շնորհավորում եմ խորհրդի ընտրված ներքոնշյալ անդամներին և մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Մեր փաստաբանական համայնքի կողմից Ձեզ տրված վստահության մեծաքանակ քվեները պարտավորեցնող են։

Շնորհակալություն եմ հայտնում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի բոլոր մասնակից փաստաբաններին, հաշվիչ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամի չընտրված թեկնածուներին։ Հուսով եմ հանդուրժողական վերաբերմունք կցուցաբերեք Ձեր գործընկերների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցված Ձեր քննադատություններն ընդունվել են ի գիտություն։

Մեր ուժը միասնության մեջ է։

Բաբայան Սիմոն 
Առուստամյան Մելանյա  
Մեժլումյան Կարեն  
Ղազարյան Արայիկ  
Խուրշուդյան Տիգրան 
Հարությունյան Հարություն  
Սարդարյան Կարեն 
Սիմոնյան Տարոն 
Հարությունյան Նելլի  
Աղաջանյան Կարապետ  
Ասատրյան Սեդրակ  
Անանյան Հրանտ