ԱՄՆ–ը Վրաստանում կկառուցի ռազմական պատրաստության կենտրոն։ Վաշինգտոնն ու Թբիլիսին պայմանավորվել են նաև նատօական ծրագրերով պատրասել վրացի զինվորականներին։
ԱՄՆ–ը շարունակում է ռազմական ենթակառուցվածքներ կառուցել ՌԴ–ի հարավային սահմանների մոտ'կոնկրետ Վրաստանում, որտեղ մինչ այդ'Վազիանում բացվել էր ՆԱՏՕ–ի կենտրոն։
Չնայած վրաց–ռուսական հարաբերություններում վերջերս նկատվող զգալի ջերմացման'տնտեսական կապերի ընդլայնման, Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքների վերագործարկման և վրացիների համար ՌԴ վիզաների չեղարկման հնարավորությունների մասին խոսակցություններ ֆոնին Մոսկվան ու Թբիլիսին ռազմա–քաղաքական հակառակորդներ են'Աբխազիայում ու Հվ.Օսիայում գտնվում են ռուսական զորքերը, իսկ ամերիկյան, նատօական ենթակառուցվածքների ստեղծումը ՌԴ–ի Հյուսիսային Կովկասի սահմանների մոտ Մոսկվայի կողմից կդիտվի, որպես ՌԴ–ի ազգային անվտանգության սպառնալիք'Վրաստանի համար բխող բոլոր հետևանքներով։
ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝դրանից բխող համապատասխան քայլերով: Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով Մոսկվան ձգտելու է թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:
ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան: Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:
Բացի այդ, Մոսկվայի ու Աբխազիայի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության նոր պայմանագիրը։ Նմանատիպ պայմանագիր է ստորագրվել նաև Հարավային Օսիայի հետ։ Թե Աբխազիայում, թե Օսիայում գտնվում են ռուսական ռազմաբազաները։ Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:
Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:
Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունը ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում: Ռուսական զորքերի թիվը այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի: Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը:
Արտյոմ Բալասանով