"Ազատություն" ռադիոկայանի բելառուսական խմբագրության լրագրող Յուրի Դրակոխրուստը մեկնաբանելով Լուկաշենկոյի կողմից բլոգեր Լապշինի հանձնումը Բաքվին ասել է."Իհարկե,Բելառուսը փչացրեց հարաբերությունները Հայաստանի հետ...Բայց ես կասեի,որ նա շատ ավելի բարելավեց հարաբերությունները Ադրբեջանի հետ..."Այն,որ Մինսկը միտումնավոր է փչացրել հայ-բելառուսական հարաբերությունները՝Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով,արդեն բարձրաձայնում են բելառուս լրագրողները...Յուրի Դրակոխրուստը նաև չի թաքցրել,որ իր մեծ դերն է խաղացել նաև նավթախավիարային դիվանագիտությունը..."Բելառուսում հիշում են 2010 թ-ին Բաքվի տված վարկը,երբ Ռուսաստանը բռնել էր Բելառուսի կոկորդը և պահանջում էր գազի պարտքը...",-հիշել է բելառուս լրագրողը...
Այսքանից հետո ՀՀ իշխանությունները դեռ մտածում են,որ գոյություն ունեն ինչ-որ հայ-բելառուսական հարաբերություններ և չեն ուզում հետ կանչել Մինսկից մեր դեսպանին...Դա ամենաքիչն է,որ պետք է անի պաշտոնական Երևանը...Այսպիսի վիրավորանքներն անպատասխան թողնելը մեծ վտանգեր են պարունակ...Կհայտնվեն նորանոր երկրներ,որոնք Հայաստանին և հայերին վիրավորելը կհամարեն հասարակ մի բան,քանի որ պաշտոնական Երևանն այդ վիրավորանքներին գրեթե չի պատասխանում...Եթե դա կարելի է Լուկաշենկոյի նման ճիվաղին,ապա իրենք ինչո՞վ են պակաս...
Բելառուսը մեզ համար դաշնակից և բարեկամ երկիր չի եղել և չի էլ դառնա...
Այդուհանդերձ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է շատ արագ հետ կանչել Մինսկից ՀՀ դեսպանին...Դա ամենամեղմ քայլ է,որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն Լուկաշենկոյի ստորությանը ի պատասխան...
Գագիկ Համբարյան