Հնդկաձավարը շատ սննդարար է։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ դրա սննդային հիմնական բաղադրիչն ածխաջրերն են, այն հարուստ է նաև սպիտակուցով, հանքանյութերով և ամինաթթուներով։ Հնդկաձավարում պարունակվող ածխաջրերը ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակի անառողջ տատանումներ չեն առաջացնում։ Ըստ անցկացված հետազոտությունների՝ հնդկաձավարում պարունակվող սպիտակուցներն արդյունավետորեն նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խոչընդոտում երիկամներում քարերի առաջացմանը։ Հնդկաձավարն ավելի շատ հանքանյութեր է պարունակում, քան բրինձը, հացահատիկն ու եգիպտացորենը։ Այն պարունակում է մանգան, մագնեզիում, երկաթ և ֆոսֆոր։ Հնդկաձավարի պարբերական օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, մասնավորապես. • արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորում, • արյան ճնշում, • նյութափոխանակություն, • իմունային համակարգ։