Այս հին սովետական հանելուկը տանջել է շատերին, իսկ հիմա հերթը ձերն է: Այս հանելուկի օգնությամբ հնարավոր է չափել մարդու տրամաբանության աստիճանը:

 Ուշադիր նայիր նկարին և պատասխանիր տրված ութ հարցերին:
1. Տարվա ո՞ր եղակնակն է պատկերված նկարում` վաղ գարուն, թե ուշ աշուն:
2. Թռչունները հյուսիս են թռչու՞մ, թե հարավ:
3. Այս գետը նավարկելի՞ է:
4. Ո՞ր ուղությամբ է հոսում գետը՝ հյուսիս, հարավ, արևելք թե արևմուտք:
5. Երկաթուղին այստեղից հեռու՞ է, թե ոչ:
6. Խո՞րն է գետը ափի մոտ, որտեղ գտնվում է նավակը:
7. Մոտակայքում կա կամուրջ՝ գետի վրայով:
8. Օրվա ի՞նչ ժամանակ է պատկերված այս նկարում:


 Ափի մյուս կողմում մենք տեսնում ենք, որ տրակտորները սերմացան են կատարում: Դա անում են գարնանն ու աշնանը: Քանի որ ծառերի վրա տերևներ չկան (աշնան ցանքի ժամանակ ծառերի վրա դեռ տերևներ լինում են) կարող ենք եզրակացնել, որ վաղ գարուն է:
 
Վերևում մենք տեսնում ենք թռչունների երամ: Գարնանը նրանք գալիս են տաք երկրներից: Այսինքն նրանք թռչում են հարավից հյուսիս:
 
 Գետի մեջ մենք տեսնում ենք խութանշան, դրանից պարզ է դառնում, որ գետը նավարկելի է: Խութանշանները նավարկողներին շգուշացնում են ծանծաղուտի գոյության մասին: Մուտք գործելով ծանծաղուտ նրանք կարող են խրվել այնտեղ:
 
 Նայելով խութանշանի կողքերով առաջացած ալիքին կարող ենք եզրակացնել, որ գետը հոսում է հյուսիսից հարավ: Հիշենք, որ հյուսիսն ու հարավը մենք հասկացել էին թռչունների օգնությամբ:
 
 Նավակին է մոտենում երկաթգծերի աշխատակիցը, կայանի լապտերը ձեռքին: Դա նշանակում է, որ մոտակայքում երկաթգծեր կան:
 
 Նայելով ձկնորս տղային կարող ենք նկատել, թե ինչ երկար է կարթի թելը: Դա նշանակում է, որ գետի այդ ափը բավականին խորն է:
 
 Իջվածքը դեպի գետը և փայտե կամրջակը վկայում է նրա մասին, որ ափի մյուս կողմ հասնելու համար մոտակայքում բացի նավակից, ուրիշ միջոց չկա:
 
 Մարդկանց ստվերները ցույց են տալիս, որ արևը հարավ-արևելքում է: Գարնանը՝ արևն այդ դիրքում լինում է առավոտյան ժամը 8-ից 10-ը: