Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքներից: Այս մասին գրում է healthylifetricks.com-ը' ներկայացնելով ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները:

 

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը Այն իջեցնում է արյան ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ և կարգավորում է սրտխփոցը: Զարգացնում է երեխաների միտքը Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում: Բարելավում է մաշկի և մազերի վիճակը Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը' դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

 

Բարելավում է հոգեկան առողջությունը: Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ: Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը: Կանխում է վիժումը Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ' օգնում է խուսափել անցանկալի վիժումից: Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը Կաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները: