Արևելքում կոճապղպեղը հարգի արմատ է, քանի որ այն հրաշալի կերպով վերականգնում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերը: Կոճապղպեղային մեղրն արևելյան բաղադրատոմս է, որը նաև մեզ է հասել: Հենց կոճապղպեղն է, որ ունի բազմաթիվ հակաքաղցկեղային հատկանիշներ, հրաշալի միջոց է իմունիտետի համար:
Կոճապղպեղային մեղրի բաղադրատոմսը շատ հեշտ է և համեղ: Կոճապղպեղը յուրաքանչյուր բարձրակարգ գարեջրի բաղադրության մաս է կազմում: Կոճապղպեղային մեղրի բաղադրություն 200 գ կոճապղպեղի արմատ 2 կիտրոն 100 գ թուզ 100 գ ծիրանի չիր 1 բաժակ լոռամիրգ (клюква) 1 բաժակ մեղր Կոճապղպեղի արմատը լավ լվացեք և մանրացրեք, ավելացրեք չկեղևազատած մանրացրած կիտրոնը:
Ավելացրեք նաև մանրացրած լոռամիրգը, ծիրանի չիրն ու թուզը: Ամբողջը լավ խառնեք և վրան մեղր լցրեք: Օրական 1 թ/գ չափով օգտագործեք խառնուրդը: Այս խառնուրդը ոչ միայն օգտակար է, այլև համեղ է: Կոճապղպեղային մեղրը պետք է պահել սառնարանում: