Սրտանոթային հիվանդությունները բավական լուրջ խնդիր է մեր օրերում: Հիպերտոնիան ձգում է արյունատար անոթները, ինչն էլ բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինի բարձր մակարդակը համարվում է սրտանոթային հիվանդություւնների ամենահիմնական պատճառներից մեկը: Սննդի յուղերը, որպես կանոն, կուտակվում են արյունատար անոթների լորձաթաղանթում:

 

Այս ճարպային կուտակումներն աթերոմա են առաջացնում, որն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթի բորբոքումների: Կարող եք մի քանի միջոցներով կանխարգելել այս ամենի առաջացումը: Նախ՝ որոշակի փոփոխություններ մտցրեք ձեր սննդակարգում: Համոզվեք, որ ձեր սնունդը բավական քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում:

 

Ձեզ ենք ներկայացնում հյութի բաղադրատոմս, որը կմաքրի անոթներն ու կկանխարգելի սրտի հիվանդությունները Բաղադրություն 2բթ/գ աղացած կոճապղպեղ 1 բաժակ չամիչ 4 թ/գ կանաչ թեյ 1 լ ջուր 2 ճ/գ մեղր Չամիչը լցրեք ջրի մեջ, եփեք 10 րոպե: Հանեք կրակից և ավելացրեք կանաչ թեյը, մեղրն ու կոճապղպեղը: Կափարիչը ծածկեք և կաթսան փաթաթեք տաք շարֆով: Թողեք թրմվի մինչև հաջորդ առավոտ: Օրական երկու անգամ, ուտելուց առաջ 150-200 գ չափով խմեք այս խառնուրդը: Չամիչը հարուստ է լուծվող մանրաթելերով, կալիումով և հակաօքսիդանտներով: Սա դրական է ազդում սրտի առողջության վրա: Մանրաթելերը նույնպես խթանում են լեղու դուրս բերումը և իջեցնում են խոլեստերինի մակարդակը: