Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Սիրիայում ԻՊ-ի դեմ իրականացված ռուսական ավիահարվածների հետևանքով թուրք զինվորականների հետ պատահած միջադեպը ոչ միտումնավոր է և արդյունք է ռազմական գործողությունների սխալ կոորդինացման.
Հարցի առնչությամբ հետևելով համացանցում տեղ գտած ադրբեջանցիների արձագանքներին, դժվար չէ նկատել, որ արված մեկնաբանությունների մեծ մասում հակված են մտածել, որ Թուրքիայի զինվորականների մահվան պատճառ դարձած ռուսական ավիահարվածները իրականացվել են միտումնավոր կերպով' ի պատասխան ժամանակին Թուրքիայի կողմից ՌԴ ռմբակոծչի խոցման. Շարքային ադրբեջանցիները միջադեպը պայմանավորում էին նաև ՌԴ դեսպանի սպանության հանգամանքով. Իհարկե չպետք է բացառել, որ թուրք զինվորականների ուղղությամբ իրականացված ավիահարվածներն իսկապես անփութության հետևանք են եղել, սակայն միևնույն ժամանակ չբացառելով դիտավորությամբ իրագործման վարկածը.
Թեև ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան եկել են համաձայնության Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների կոորդինացման հարցի շուրջ, այնուհանդերձ, ռուսական կողմի համար սա պատեհ առիթ էր հիշեցնելու Էրդողանին ոչ վաղ անցյալի ցավոտ էջերը. Ավելին, Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների հարցում Թուրքիան ունի որոշակի դիրքային հաջողություններ, ինչը միգուցե այնքան էլ համահունչ չէ ՌԴ շահերին' հենց նույն քրդերի հետ կապված.
Կարեն Վերանյան