Մեր տարածաշրջանում միայն մի երկիր կա, որ կարող է ուրախանալ Իրան-Ամերիկա հարաբերությունների սրացումից, և դա Ադրբեջանն է, որը փորձելու է պղտոր ջրում ձուկ բռնել (առանց կարթի :D):
Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում արդեն սկսել է շրջանառվել մի թեզ, որ Թրամփի կառավարության որդեգրած քաղաքական կուրսը հանդեպ Իրանի լուրջ հնարավորություններ է ստեղծում «ոչ-պարսկական ժողովուրդների համար», որոնք, ըստ այս փորձագետների, հայտնվել են «իրանական բանտում»:
Ադրբեջանի տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ Ամերիկան կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ, իսկ դա շատ լավ է, քանի որ դրա արդյունքում Իրանը կարող է արժանանալ ԽՍՀՄ ճակատագրին:
Ադրբեջանում ենթադրում են, որ Իրանի «ոչ-պարսկական ժողովուրդները» այս գործընթացների արդյունքում անպայման ակտիվանալու են:
ԱՀ լրատվական դաշտին հետևելիս ուղղակի մի արտահայտություն է ակամա միտքս գալիս' «ջուրը չտեսած բոբիկացել են»:
Արտյոմ Տոնոյան