Mirkrasoty.life կայքը գրում է, որ մանանեխն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև ժողովրդական բժշկության մեջ։ Այն օգնում է ազատվել ջղաձգումներից, մանանեխով վաննաներն օգտակար են արթիտի, մեջքի ցավերի դեպքում։ Բացի այդ, մանանեխն արդյունավետորեն պայքարում է մրսածության նշանների դեպքում։

 

1. Հոգնածություն ոտքերում։

 

2 ճաշի գդալ մանանեխը խառնեք 2 լիտր տաք ջրի հետ, ոտքերը դրանում պահեք 30 րոպե։ 2. Ցավ կոկորդում։ Մի փոքր կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ աղի, 1 թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ մանանեխի և 100 մլ տաք ջրի հետ։ Օրվա ընթացքում 4-6 անգամ ողողեք կոկորդը։

 

3. Հայմորիտ։ Տաք ջրով թրջեք կտորը, դրանում դրեք չոր մանանեխը և դրեք քթին։

 

4. Մեջքի ցավ, արթրիտ։ Տաջ քրի մեջ լցրեք 220 գրամ չոր մանանեխ։ Մանանեխը լցրեք աստիճանաբար, որպեսզի այն ամբողջությամբ լուծվի։ Տաք վաննան պետք է ընդունել 20 րոպե։