Ադրբեջանում Լապշինին մեղադրում են երկու հոդվածով.
ա/ պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր/պատիժը՝ ազատազրկում մինչեւ 8 տարի ժամկետով
բ/ պետության սահմանի ապօրինի հատում/պատիժը՝ ազատազրկում՝ մինչեւ 5 տարի ժամկետով:
Հիմա մի կողմ դնենք Լապշինին: Չէ բայց ի՞նչ տեսակ աբսուրդ պիտի լինի երկիրը, որ պետության դեմ հրապարակային կոչ անողին 8 տարի նստացնի, ով, ի դեպ կարող է առանց լսարան ունենալու պետության դեմ հրապարակային կոչով հանդես գալ, այսինքն այդ կոչը կարող է պետության համար բոլորովին վտանագավոր չլինել: Իսկ պետության սահմանն ապօրինաբար հատողին 5 տարի է նստեցնում, որն արդեն իսկ ենթադրում է վտանգ՝ պետության համար:
Հա, մեկ էլ պարզ է չէ՞, թե ինչու են Ադրբեջանում սսկված ապրում, օրինակ թալիշները...
Հովիկ Աֆյան