Սիրիայի հյուսիս-արևմուտքում' Հալեպից 35 կմ հեռավորության վրա գտնվող ալ-Բաբ քաղաքի համար շարունակվում են մարտերը մի կողմից քաղաքում ամրացած Իսլամական պետության, իսկ մյուս կողմից թուրքական զինուժի ու նրանց հովանու տակ գործող ընդդիմադիր խմբավորումների միջև:
Մարտերը տեղի են ունենում արդեն ալ-Բաբում: Թուրքիան արդեն ընդունել է, որ այսօր քաղաքում կորցրել է 2 զինվոր և ունեցել մոտ 15 վիրավոր:
Վաղուց էր պարզ, որ ալ-Բաբի համար Իսլամական պետությունը կատաղի դիմակայություն է ցուցադրելու, ինչը դրսևորվեց երկար ժամանակ քաղաքը պաշարած թուրք զինվորներից հաջող պաշտպանվելու ժամանակ:
Փորձը ցույց է տալիս, որ քաղաքային մարտերում ևս Իսլամական պետությունը հաջող է գործում: Թուրքական զինուժին լուրջ փորձություն է սպասվում ալ-Բաբում, առավել ևս, որ քաղաքին հարավից մոտեցող սիրիական կառավարական ուժերի առաջխաղացման ֆոնին' Թուրքիան փորձելու է արագ գործել ալ-Բաբն ազատագրելու հարցում:
Սարգիս Գրիգորյան