Կատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին նշանակում է կամ իքնանպատակ քննադատություն, կամ իրավիճակին չտիրապետել: Եթե Ռուսաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունները չեն կարողացել, կամ չեն ցանկացել կարգավորել սեփական քաղաքացու արտահանձման հարցը, մենք, բացի քաղաքական-տեղեկատվական գործողություններից, այլ զինանոց չունենք:
Ինչ անել հիմա: Առավելագույն կերպով փորձել օգտագործել Լապշինի դեպքը քարոզչական դաշտում, բոլոր մակարդակներում: Եվ ռուսական, և եվրոպական տիրույթներում թիրախավորել գործի գլխին կանգնած մարդկանց:
Միայն մեկ լրացուցիչ հորդոր՝ չնույնականացնել Լուկաշենկոյին բոլոր բելառուսների և Բելառուսիայի հետ:
Արմեն Աշոտյան