Ադրբեջանա-բելառուսական գործարքը կայացավ: Բլոգեր Ալեքսանդր Լապշինի վճռաբեկ բողոքը մերժվեց Բելառուսի գերագույն դատարանում: Նույնիսկ դատից րոպեներ առաջ ներկայացված փաստին, որ ադրբեջանական կողմը երբևէ միջազգային հետախուզում չի հայտարարել Լապշինին, և Ինտերպոլի բազաներում էլ Լապշինի անունը ներկայացված չէ (ինչը համառորեն պնդում էր Լուկաշենկոն), չխանգարեց դատարանին որոշել, որ իրենք հակաօրինական գործողությունը կատարում են բացառապես օրենքի սահմաններում:
Լապշինի արտահանձնումը ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո: