Ուկրաինան և Ադրբեջանը համաձայնության են եկել Դոնբասում և Արցախում արտադրված ապրանքների՝ այդ երկրներ մուտք գործելու արգելքի սահմանման հարցի շուրջ։

 

Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, մասնավորապես Արցախում արտադրված ապրանքատեսակների մուտքը Ուկրաինա կարող է ապահովվել միայն Բաքվի իշխանությունների կողմից համապատասխան դրական որոշման դեպքում, իսկ Դոնբասում արտադրված ապրանքատեսակները կհատեն Ադրբեջանի սահմանը՝ Կիևի ղեկավարության հաստատումից հետո միայն։

 

Այս քայլով Բաքվի ղեկավարությունն իրեն դնում է բավական անհարմար իրավիճակում՝ ընկնելով իր իսկ ձեռքով պատրաստած թակարդը։ Նախ՝ պաշտոնական Բաքուն փաստացի և իրավական տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը և Դոնբասի հակամարտությունը դիտարկում է միևնույն հարթության վրա՝ ընդգծելով իր հավատարմությունը Պորոշենկոյի հակառուսական դիրքորոշման հարցում։

 

Երկրորդ՝ նման մոտեցմամբ Ալիևը մեխանիկորեն արդարացնում է Կիևի սանձազերծած ռազմական գործողությունները Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների նկատմամբ։

 

Կարեն Վերանյան