Որքան շատ է կինը շեշտը դնում երկար շքեղ մազերի վրա, այնքան ավելի զգայուն և սեքսուալ է: Որքան ազատ ու անփույթ են մազերը, այնքան ավելի ռոմանտիկ է կինը, իսկ որքան ուղիղ ու կարճ են մազերը, այնքան կինն անկախ ու ինքնուրույն է:

 

Երկար արձակված մազերը փաստում են նրա մասին, որ կինը սեքսուալ առումով ակտիվ է, հակված է ռիսկի, ունի կամային բնավորություն և կյանքի հստակ նպատակներ:

 

Հարդարված մազերը խոսում են ինքնավստահության մասին, այն մասին, որ կինը գիտի իր արժեքն ու չի ձգտում էժանագին քայլերի:

 

Երկար ալիքավոր մազերը խոսում են անմիջականության մասին և այն մասին, որ կինը նրբագեղ ու ստեղծագործ անհատ է: Ռոմանտիկան և սեքսը մեծ դեր են խաղում նման կնոջ կյանքում:

 

Երկար, ուղիղ մազերը խոսում են կանացիության և զսպվածության մասին: Նման կանայք նախընտրում են ամեն ինչի դասականն ու էլեգանտը:

 

Գանգրացված մազերը խոսում են այն մասին, որ կինը դեմ չէ թեթև սիրախաղի:

 

Հազվադեպ և կարճ մազեր ունեն հավասարակշռված կանայք, ովքեր խելացի են և շատ կամային:

 

Երկար կառե ունեն ամեն ինչում ներդաշնակ կանայք: Նրանք կանացի են, հանգիստ, խելացի:

 

Կարճ կառեն խոսում է ճաշակի և էլեգանտության մասին: Նման կանայք սիրում են կարգուկանոն և սկսած գործն ավարտին են հասցնում: Մի փոքր փառասեր են:

 

Այն կանայք, ովքեր նախընտրում են հարթ, հավաքված մազեր, որպես կանոն, խստապահանջ են իրենց և մյուսների հանդեպ:

 

Երկար ու խիտ մազերը փաստում են կնոջ կամային բնավորության մասին, բայց նման կանայք հոգու խորքում շատ ռոմանտիկ են և նուրբ հոգի ունեն:

 

Մազափունջ հիմնականում կրում են ամաչկոտ ու համեստ կանայք: Նրանք տարբերվում են անվստահությամբ: Մազափունջը խոսում է նրա մասին, որ կինն ամեն կերպ ցանկանում է հեռու մնալ խնդիրներից և դժվարություններից:

 

Օրիգինալ սանրվածքներ ունեն ոչ սովորական և անկանխատեսելի բնավորությամբ կանայք: