Յուրաքանչյուր աղջկա մեծագույն սերը իր հոր հանդեպ է:

Blognews.am-ը ներկայացնում է 14 բաներ, որոնք յուրաքանչյուր տղամարդ պետք է անի իր դստեր համար, որպեսզի վերջինս մեծանալով դառնա ուժեղ, պատասխանատու և հասուն:

 

Ուշադրություն դարձրեք նրան, անգամ եթե նա դեռ շատ փոքր է

Աշխատանքից հետո ժամանակ գտեք Ձեր դստեր հետ խաղալիքներով խաղալու, խոսելու, նրան գիշերազգեստ հագցնելու, քնից առաջ հեքիաթ կարդալու համար: Կգա օրը, երբ Դուք այդ ամենն այլևս չեք կարողանա անել:

 

Սեղմեք նրա ձեռքը

Երևի հիմա մտածում եք՝ ի՞նչ դժվար բան կա դրա մեջ, ուղղակի հարկավոր է փոքրիկի ձեռքը բռնել: Սակայն սխալվում եք, այդ գործողությունն այնքան էլ պարզ չի լինի, եթե ոչ թե ուղղակի սեղմեք ձեռքը, այլ անեք այնպես, որ Ձեր իսկ ձեռքը բռնելով նա վստահություն ձեռք բերի այն բանում, որ պաշտպանված է և միշտ նրա կողքին եք:

 

Հաճախ ասեք, թե ինչքան գեղեցիկ է նա

Նրան ասեք, որ գեղեցիկ է, երբ արթնանում է, երբ գնում է ընկերների հետ խաղալու, երբ դասի է պատրաստվում գնալ, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ երեկույթի համար նոր գեղեցիկ զգեստ է հագնում: Ասեք, որ նա գեղեցիկ է և միշտ Ձեր աչքի լույսը կլինի:

 

Վայելեք յուրաքանչյուր պահը

Հնարավոր է, ար այս պահին նա նստած է և խաղում է իր տիկնիկներով, հագել է գեղեցիկ կարմիր շորիկ և մազերը հյուսել է: Սակայն չեք էլ հասցնի նկատել, թե այդ գեղեցկ փոքրիկը ինչպես հասուն և ինքնուրույն աղջկա կվերածվի: Այդ իսկ պատճառով օգտագործեք և վայելեք յուրաքանչյուր պահը: Խաղացեք նրա հետ, օգնեք նրան, զբոսնեք նրա հետ, ընթերցեք նրա համար:

 

Նրա հիշողության մեջ վառ պահեր թողեք

Պլանշետը կամ հեռախոսը Ձեզ իրար մոտեցնել ոչ մի դեպքում չեն կարող: Նրան այգի տարեք, սահնակ քշեք, կինո գնացեք կամ ճաշեք միասին: Վստահ եղեք, որ այդ պահերը երկուսիդ հիշողությունների մեջ էլ շատ երկար կմնան:

 

Լսեք նրան

Ցույց տվեք երեխային, որ նրա կարծիքը կարևոր է: Փորձեք ուշադրություն դարձնել նրան անգամ այն դեպքում, երբ հոգնել եք: Հանգստանալ կարող եք ավելի ուշ, երբ նա արդեն չի լինի Ձեր փոքրիկ աղջնակը: Այդպես Դուք նրան կօգնեք հասկանալ, որ նրա ձայնը միշտ լսելի է, իսկ կարծիքը՝ կարևոր:

 

Ցույց տվեք, թե ինչ է սերը

Ձեր հարաբերությունները Ձեր կնոջ հետ մեծ հաշվարկվ ազդելու են այն հարաբերությւոնների վրա, որը Ձեր դուստրը պիտի ունենա ապագա կողակցի հետ: Ամենայն հավանականությամբ ցանկանում եք, որ գտնի այնպիսի մեկին, ով իսկապես նրսն սիրում է: Ցույց տվեք, որ նա արժանի է լինել նույնքան երջանիկ, որքան որ Դուք նրա մայրիկին եք դարձնում:

 

Երբեմն թույլ տվեք  Ձեզ մոտ քնել

Պետք չէ դա սովորություն դարձնել, ուղղակի երբեմն թույլ տվեք նրան Ձեզ մոտ քնել, որպեսզի ապահովություն և սեր զգա:

 

Բացեք նրա դիմաց սպորտի աշխարհը

Սպորտում, ինչպես և կյանքւոմ, սկզբում թվում է, որ ամենը դժվար է և ոչինչ չի ստացվի: Սակայն բոլոր դժվարությունները հաղթահարելու դեպքում հաջողությունը երաշխավորվում է: Թող ընտրի սպորտի յուրաքանչյուր տեսակ, որը նրան դուր է գալիս, իսկ Դուք հարգեք նրա որոշումը: Այդ դեպքում նա շնորհակալ կլինի Ձեզ ողջ կյանքում, քանի որ սպորտն առողջության գրավականն է:

 

Պարեք

Երաժշտությամբ, թե առանց դրա՝ միևնույնն է, պարեք նրա հետ: Ոչ մի արդարացում հարկավոր չէ, ուղղակի վայելեք այդ պահերը: Նա միշտ շնորհակալ կլինի Ձեզ դրա համար:

 

Հիշեցրեք նրան, որ կարևոր է ոչ միայն գեղեցկությունը, այլ նաև խելքը

Ոգևորեք նրան իր հետաքրքրասիրության հարցում, սովորելու ցանկության, ընթերցասիրության հարցերում:

 

Մի$որոշեք նրա փոխարեն

Ցանկանում է բալետի դասերի՞ գնալ: Հրաշալի է: Ցանկանում է կարատեո՞վ զբաղվել: Լավ միտք է: ՄԻ սահմանափակեք նրան, թող զբաղվի նրանով, ինչը նրան դուր է գալիս:

 

Սովորեցրեք նրան պատասխանատու լինել  իր արարքների համար

Դուք երբեք չեք դադարի սիրել նրան, անգամ եթե սխալներ գործի: Այդ իսկ պատճառով սովորեցրեք նրան պատասխանատու լինել սեփական արարքների համար: Եթե նա սխալ է թույլ տվել, օգնեք գտնել լուծումը, բայց նրա փոխարեն ամեն ինչ մի արեք: Կյանքում բացի ուրախությունից տիրում են նաև տխրությունն ու հիասթափությունը. սովորեցրեք նրան պատրաստ լինել դրանց:

 

Վստահեք

Հարաբերությունների մեջ ազատությունը պետք է գերակշռի: Խորհուրդներ տվեք նրան, սակայն հարգեք նրա սեփական վերջնական որոշումը: Վստահեք նրան, չէ՞ որ հենց Դուք եք զբաղվել նրա դաստիարակությամբ: