Լիբանանյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում այդ երկրի շուրջ 6 հազ. քաղաքացիներ և Լիբանանում ապրող պաղեստինցիներ մեկնել են Սիրիա և միացել տարաբնույթ ծայրահեղական կառույցների՝ հիմնականում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին: Լիբանանցի «ջիհադականներից» առնվազն 1300-ը սպանվել է սիրիական պատերազմում:
Իսկ հիմա՝ ամենահետաքրքիրը՝ չնայած այն իրողությանը, որ Լիբանանը ևս սահմանակցում է Սիրիային հյուսիսից և արևելքից, այդուհանդերձ այստեղից դեպի Սիրիա իսլամականների հիմնական ճանապարհը դարձյալ հանդիսացել է հենց թուրք-սիրիական սահմանը. Բեյրութի օդանավակայանից կամ Միջերկրական ծովով հասել են Թուրքիա, որտեղից էլ անցել Սիրիայի տարածք:
Վերոնշյալ հանգամանքն ամենաակնհայտ ապացույցն է այն իրողության, թե Սիրիայի որ հարևանի մեղքով, որ երկրի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության, աչքակապության հետևանքով Սիրիայի տարածքը վերածվեց բազմազգ «ջիհադականների» հավաքատեղիի, պոտենցյալ ահաբեկիչների դարբնոցի, ովքեր այսօր արդեն ամենաանկաշկանդ կերպով և ուղղակիորեն սպառնում են ամբողջ աշխարհի անվտանգությանը:
Արմեն Պետրոսյան