Այն կարծիքին եմ, որ նախագահ Թրամփը էապես կվերանայի ոչ միայն ԱՄՆ վարչակազմի կողմից վարվող արտաքին քաղաքականության բովանդակությունն, այլև դրա կենսագործման մարտավարությունը:

 

Ինձ թվում է, որ այսուհետ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ավելի շատ կկիրառի թիրախային գործելակերպը՝ այդ թվում կփորձի կոնկրետ լուծումներ տալ որոշ տարածաշրջանային հակամարտությունների, և արցախյան հիմնախնդիրը կարող է հայտնվել ամերիկյան այդօրինակ առաջնահերթությունների ցանկում:

 

Գտնում եմ, որ ԱՄՆ նախագահը ունակ է համարժեքորեն գնահատել Հարավային Կովկասում ձևավորված ռազմա-քաղաքական իրավիճակը, որն իր երկրի շահերի համար պարունակում է ինչպես որոշակի սպառնալիքներ, այնպես էլ բավականին խոստումնալից հեռանկարներ: Այնպես որ, հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնը դժվար թե իրապես «մոռացության» մատնի մեր տարածաշրջանն ու, հատկապես, արցախա-ադրբեջանական հակամարտությունը:

 

Արման Մելիքյան