Թուրքիայում գնաճը հասել է թերևս Թուրքիայի պատմության մեջ ամենաբարձր նշաձողին՝ 9.2 տոկոս, համեմատության համար ասեմ, որ հունվարին այն եղել է 8.53 տոկոս: Թուրքական լիրան սկսել է արժեզրկվել, բարձրանում են հիմնականում սննդամթերքի գները:
Սպառողական գների ինդեքսն այս պահին 2.46% -ով աճել է հունվարի համեմատ:
Մեկ տարվա կտրավածքով ոգելից խմիչքները գներն աճել են 22.9 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 6.37 տոկոսով:
Կենտրոնական բանկը գնաճի կանխատեսումը 2017թ-ի համար կանխատեսել էր 6.5-8 տոկոս, իսկ 2018թ.-ի համար 6 տոկոս: Սակայն, ուսումնասիրելով հունվարի ցուցանիշները, ԿԲ-ն հանդես է եկել նոր կանխատեսումների զեկույցով, որտեղ գնաճի տոկոսը կազմում է 9 տոկոս:
Թուրքիայի ԿԲ նախագահ Մուրատ Չեթինքայան ասել է, որ ռիսկերը աճում են, գնաճը հասել է կրիտիկական կետին, սակայն ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը շուտով կունենա իր ազդեցությունը և կմեղմի իրավիճակը: Նա նաև նշել է, որ պետությունը պետք է օգտագործի բոլոր առկա և անհրաժեշտ միջոցները մեղմելու գնաճը:
Հ.Գ. Գնաճի մասին տվյալները վերցրել եմ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TÜİK) փետրվարի 3-ի տարածած հայտարարությունից:
Կարեն Հովհաննիսյան