Վրաստանը ԵՄ-ի հետ անցնում է անռանց վիզային ռեժիմ ու մեր մոտ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Վրաստանը, այլ ոչ Հայաստանը:

 


Այս հարցը տալուց, իշխանություններին, ընդդիմությանը կամ մեր եվրոպատվիրակներին փնովելուց առաջ, պետք է մի պահ նայենք մեր ունեցածին: Ի՞նչ ունենք այսօր, կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, փակ Սահման Թուրքիայի հետ: Մենք, եթե քաղաքական կամք ունենանք ու այդ հարցերը լուծենք, գուցե մենք էլ մի օր առանց դեսպանատան քաշքշուքի հասնենք Եվրոպաա:
Բայց քաղաքական կամքը միայն իշխանությունով չի որոշվում:

 

Մարդիկ լսում են փոխզիջում բառն ու սկսում են ռադիկալ արտահայտությունների տարափ տեղալ՝ հողերս էս իշխանությունների գլխին կոնտեքստով: Հիմա ընտրե՞ք պարոնայք և տիկնայք՝ Եվրոպա, թե՞ շարունակվող կոնֆլիկտներ: Վրաստանը, Ռուսաստանի հետ պատերազմից հետո Ռուսաստանի հետ սահմանային անցակետ ունի, որից ի դեպ մենք կախված ենք:

 


Մենք այնքան ժամանակ նաև չենք ունենա, առանց վիզային ռեժիմ, եթե հասարակության միակ նպատակը չլինի Եվրոպա հասնելն ու ապաստան խնդրելը: Կապ չունի Հայաստանում լա՞վ է, թե վա՞տ է, առանց վիզային ռեժիմը եղավ, բոլորս գնալու ենք եվրոպա բախտ որոնելու ու ամեն հաջորդ գնացողն ասելու է. «Հեսա տեսեք, թե ինչեր եմ անելու», իսկ թե՞ ինչեր են անելու Աստված գիտի...

 

Էդգար Խաչատրյան