Ես գրեթե վստահ եմ, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրահավաքից հետո ազատ կարձակվեն բոլոր այն ձերբակալվածները, որոնք Էրդողանի համար հանդիսանում են քաղաքական խոչընդոտ: Խոսքս մասնավորապես վերաբերվում է քրդամետ HDP-ի ղեկավար կազմին, պատգամավորներին և շարքային անդամներին:
Էրդողանը նպատակ ունի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում լինել ավելի քան 40 քաղաքներում, որոնք փաստացի գնտվում են HDP-ի վերահսկողության տակ : Նա իր ճանապարհից մաքրում է , գոնե ժամանակավորապես, քաղաքական ընդդիմադիրներին, որոնք իր ղեկավարման տարիների շատ լուրջ խնդիրներ են ստեղծել երկրում՝ կապված Թուրքիայի տարածքային ամբողջության հետ: Ես նաև կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի մեկնարկումից Թուրքիայում նոր թափով կսկսվի քրդերի պայքարը :
Կարծում եմ, որ պարտիզանական պայքարն այս անգամ կարող է լինել թերևս ամենակազմակերպվածն ու փոխհամաձենացվածը տարբեր քրդական միավորների հետ: Չի բացառվում, որ Էրդողանը կփորձի կրկին քաղաքական դաշտ բերել քրդերի մոտ մեծ հեղինակաություն վայելող, քրդական ազատագրական շարժման ղեկվար, Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլահ Օջալանի ուղերձները, որոնք քրդերի համար առ ոչինչ են, քանի որ նրանք վստահ են այդ ուղերձների կեղծության և շինծու լինելու մեջ: Այս օրերին քրդական երիտասարդական շարժումները ինքնակազմակերպվում են, հանդես են գալիս տեսաուղերձներով, որով կոչ է արվում փետրվարի 15-ից մինալ ընդհուր պայքարին և պայքարել Օջալան ,,ամի,,-ի գաղափարների իրականացման համար:
Կարեն Հովհաննսիյան