Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Էլնուրից, հիշեցնեմ, որ Էլնուրը այն 21 ամյա երիտասարդն էր, ում մեր դիրքապահ զինվորները գերի էին վերցրել Թալիշի վրա դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ։ Ադրբեջանի կողմը պնդում է, որ Էլնուրը զինվոր չէր' այլ գյուղացի էր, որ պատահաբար անցել է սահմանը, իսկ Էլնուրի գյուղի գյուղապետը պնդում է, որ Էլնուրը ծառայում է Ադրբեջանական բանակում, և այժմ գտնվում է ԼՂՀ տարածքում որպես գերի։ Ի՞նչ է դուրս գալիս, ադրբեջանը հրաժարվում է իր իսկ զինծառայողից, ում ուղարկել էր առյուծի երախը։ Չնայած ինչի՞ եմ զարմանում, հիշենք այն օրը, երբ ադրբեջանը հրաժարվեց իր մարզիկից այն բանի համար' որ նա պարտվել էր մեր հայ մարզիկ Ալբերտին։

 


Կարճ ասած, ադրբեջանը ամեն կերպ փորձում է հերքել իր իսկ կողմից կատարված դիվերսիոն փորձը։ Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանը Էլնուրին փորձում է պահանջել որպես ադրբեջանի քաղաքացի, այլ ոչ թե որպես ադրբեջանի զինվոր։

 


Հիմա այն պահն է, որ մեր ՊՆ ու ԱԳՆ աշխատեն շատ խելացի ու միասին, որ կարողանանք ապացուցել դիվերսիան, ու ադրբեջանին կանգնացնենք պատասխանատվության առջև։ Մենք հիմա կոզր ունենք, ու ոնց մեր ՄԻՊն էր ասում' ճիշտը մեր ձեռքում ա։
Ձեզ տեսնեմ պարոնայք պաշտոնյաներ, մեզ հուսախաբ չանեք !!!

 

Սամվել Արամի Հայրապետյան