«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը:

 

Ըստ տեղեկությունների` կա 26 վիրավոր զինվոր: